
Ուկրաինան Եվրամիությունից ստացել է օգնության ևս մեկ տրանշ։ Պետական բյուջեն ստացել է 1 միլիարդ եվրո ERA վարկային ծրագրի շրջանակներում, հայտարարել է վարչապետ Դենիս Շմիգալը, հաղորդում է RBK-Ukraine-ն։
Նրա խոսքով՝ այս տրանշը ֆինանսավորվել է Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից։
«Մենք հավաքագրված միջոցները կօգտագործենք պետական բյուջեի հիմնական ծախսերի համար», - նշել է նա։
Սա ԵՄ-ից մակրոֆինանսական օգնության արդեն հինգերորդ տրանշն է G7-ի՝ Ուկրաինայի համար արտակարգ եկամուտների արագացման (ERA) նախաձեռնության շրջանակներում։ Ընդհանուր առմամբ, Ուկրաինան արդեն 7 միլիարդ եվրո է ստացել Եվրամիությունից ERA նախաձեռնության շրջանակներում։
«Սա միայն ֆինանսական աջակցություն չէ, սա հստակ ազդանշան է. Եվրոպան ամրապնդում է մեր պաշտպանությունը և տնտեսական դիմադրողականությունը՝ հրթիռային հարձակումների և անկայունացման փորձերի ուժեղացման պայմաններում», - հավելել է Շմիգալը։