Ուկրաինան ցնցվել է արտասահմանյան օգնությունը...

Կիեւի իշխանությունները ցնցված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշումից՝ 90 օրով դադարեցնել արտասահմանյան երկրներին օգնության հատկացումը։ Այս մասին գրել է բրիտանական The Guardian թերթը։

Ինչպես նշել է պարբերականըՍպիտակ տան «ցնցող որոշման» արդյունքում Ուկրաինայում ֆինանսավորման հարյուրավոր ծրագրեր փաստացի դադարեցվել են մեկ գիշերվա ընթացքում։ Թերթի տվյալներով՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) Կիեւի գրասենյակը փորձել է պահպանել ֆինանսավորումը որոշ կարեւորագույն նախագծերի համարսակայն Վաշինգտոնը չի համաձայնել։

Հունվարի 25-ի գիշերը Politico թերթը հայտնել էոր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարգադրել է անհապաղ 90 օրով դադարեցնել ֆինանսավորումը գրեթե բոլոր արտաքին օգնության ծրագրերի համարԹերթը նշել էոր Ռուբիոյի հրամանը «մեկնաբանության տեղ է թողնում» եւ «թույլ է տալիս որոշ բացառություններ»: Մասնավորապեսկշարունակվեն Իսրայելի եւ Եգիպտոսի ռազմական ֆինանսավորման ծրագրերը։ Միաժամանակ, թերթի աղբյուրները հայտնել ենոր նոր որոշումներըամենայն հավանականությամբկհանգեցնեն ՈւկրաինայինՀորդանանին եւ Թայվան կղզուն տրամադրվող օգնության դադարեցմանը։ Արտասահմանյան աջակցության ֆինանսավորման ծրագրերը շարունակելուփոփոխելու կամ դադարեցնելու մասին որոշումները կընդունվեն ԱՄՆ արտաքին գործերի նախարարի կողմից իրականացվող վերանայման արդյունքների հիման վրա։