Ուկրաինան չի կարողանա վերադարձնել 2014 թվական...

Ուկրաինան չի կարողանա վերադարձնել 2014 թվականից ի վեր կորցրած տարածքները, նույնիսկ դաշնակիցների օգնությամբ, հայտարարել է Իտալիայի պաշտպանության նախարար Գվիդո Կրոսետոն։

«2014 թվականին և 2022 թվականի փետրվարից հետո կորցրած տարածքների վերադարձն այժմ լայնորեն համարվում է անհնար։ Ռուսաստանը երբեք չի հրաժարվի դրանցից, և Ուկրաինան չի կարող դրանք միայնակ վերադարձնել, նույնիսկ մեր օգնությամբ», - նշել է Իտալիայի պաշտպանության նախարարը հայտնի հեռուստալրագրող Բրունո Վեսպայի գրքում, որը պատրաստվում է հրատարակության։