Ուկրաինան առաջին անգամ հարվածել է Ռուսաստանին...

Բայդենի թույլտվությունից հետո պատմության մեջ առաջին անգամ Ուկրաինայի ԶՈւ-ն ամերիկյան արտադրության ATACMS բալիստիկ հրթիռներով հարվածել է Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական օբյեկտին։ Այս մասին, հղում կատարելով «Цензор.НЕТ» աղբյուրին, գրել է պարբերականի գլխավոր խմբագիր Յուրի Բուտուսովը։

«2024թ. նոյեմբերի 19-ի գիշերը Ուկրաինայի Զինված ուժերի ստորաբաժանումները պաշտպանության այլ ուժերի հետ միասին հարվածել են նյութատեխնիկական ապահովման 1 046 կենտրոնի զինանոցին ՌԴ Բրյանսկի մարզի Կարաչաեւ քաղաքի շրջանում»,- նշել է նա։