Ուկրաինան ԱՄՆ կուղարկի պատվիրակություն ընդերք...

Ուկրաինան հաջորդ շաբաթ իր ներկայացուցիչներին կուղարկի Վաշինգտոն՝ բանակցություններ սկսելու նոր համաձայնագրի նախագծի շուրջ, որը թույլ կտա Միացյալ Նահանգներին իրավունք ունենալ երկրի հանքային պաշարների հանդեպ, Associated Press-ին ասել է էկոնոմիկայի նախարար Յուլյա Սվիրիդենկոն:

Համաձայնագրի նոր նախագիծը հաստատել է «ֆոնդ ստեղծելու կամ համատեղ ներդրումներ կատարելու» մտադրությունը, ասել է Սվիրիդենկոն։

Կիեւի պատվիրակության կազմում կլինեն էկոնոմիկայի, արտաքին գործերի, արդարադատության եւ ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչներ, գրել է AP-ը։

Փետրվարին կողմերը պատրաստվում էին ստորագրել շրջանակային համաձայնագիր, սակայն այդ ծրագիրը խափանվեց Օվալաձեւ աշխատասենյակում նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկու սկանդալային հանդիպումից հետո։