Ուկրաինական բանկային ոլորտի կարգավորումները հ...

Ուկրաինայի բանկային ոլորտի կարգավորումներն ավելի քան 74%-ով համապատասխանում են Եվրոպական Միության չափանիշներին, հայտարարել է Ուկրաինայի Ազգային բանկի (NBU) ներկայացուցիչ Եկատերինա Ռոժկովան, այս մասին հայտնում է Ինտերֆաքսը։


«Ընդհանուր առմամբ, Ուկրաինայի ֆինանսական օրենսդրությունը արդեն հիմնված է ԵՄ օրենքների վրա։ Բանկային ոլորտում մեր կարգավորման համապատասխանության մակարդակը ԵՄ չափանիշներին բավական բարձր է՝ ավելի քան 74%, ըստ մեր ինքնագնահատականի։ Եվ այս մակարդակը կշարունակի աճել՝ առաջիկայում նախատեսվող միջոցառումների շնորհիվ»,- Ուկրաինայի ԶԼՄ-ները մեջբերում են Ռոժկովային՝ վկայակոչելով Ուկրաինայի Ազգային բանկի հայտարարությունը, որը հրապարակվել է ԵՄ հանձնաժողովի հետ Ուկրաինայի օրենսդրության վերլուծության հանդիպումից հետո։


Ռոժկովան նաև հայտնել է ԵՄ հանձնաժողովի գործընկերներին, որ Ուկրաինան կիրառում է ԵՄ իրավական ակտերը կապիտալի պահանջների, ֆինանսական կոնգլոմերատների վերահսկողության, ապահովագրության, այդ թվում՝ ավտոապահովագրության և ապահովագրական բրոքերների, ինչպես նաև հիփոթեքային վարկերի ոլորտներում։


Նրա խոսքով՝ Ուկրաինայի բանկային ոլորտի համապատասխանությունը ԵՄ օրենքներին բավականին բարձր մակարդակի վրա է, հատկապես կապիտալի պահանջների, կառավարման, ներքին աուդիտի համակարգերի, հաշվապահության և այլ ոլորտներում։