Ուկրաինացիներն «իրենք են հասցրել նրան», որ հե...

Վաշինգտոնը պետք է վերականգնի իր հարաբերությունները Մոսկվայի հետ, քանի որ Ուկրաինայում շարունակվող պատերազմի պայմաններում մեկուսացման քաղաքականությունն այլևս արդյունավետ չէ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում արտաքին հարաբերությունների խորհրդում, փոխանցում է DW-ն։

Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունները վերականգնելու ցանկությունը Քելլոգը բացատրել է որպես ԱՄՆ-ի ազգային շահերի պաշտպանություն և ԱՄՆ-ին «անվերջ պրոքսի պատերազմի» մեջ ներքաշումը կանխելու ցանկություն:

«Այն, ինչ դուք հիմա տեսնում եք և ինչի ականատեսն եք, Թրամփի վարչակազմի հրատապ ջանքերն են՝ երկու կողմերին սեղանի շուրջ նստեցնելու՝ խաղաղ համաձայնագրի հասնելու փորձի համար», - ասել է Քելլոգը՝ հավելելով, որ Սպիտակ տունը կճնշի երկու կողմերին էլ վերջ տալ պատերազմը։

Որպես Ռուսաստանի վրա նման ճնշման օրինակ՝ Թրամփի հատուկ ներկայացուցիչը նշել է ԱՄՆ պատժամիջոցները Ռուսաստանի Դաշնության «ստվերային նավատորմի» դեմ։ Այլ ռազմավարություններ, որոնք Թրամփը կարող է օգտագործել Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու համար ներառում է ռուսական սառեցված ակտիվների բռնագրավումը, որպեսզի օգնի վերականգնել Ուկրաինան և առավելագույն ճնշում գործադրել ռուսական էներգիայի վրա, ասել է Քելոգը:

Պատասխանելով այն մեկնաբանությանը, որ Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակման դադարեցումը «խոշոր զիջում է Ռուսաստանին» և կարող է ուղղակիորեն ազդել մարտադաշտում ուկրաինացի զինվորականների հնարավորությունների վրա, Քելլոգն ասել է, որ ուկրաինացիներն «իրենք են հասցրել դրան»: