Ուկրաինացի զինվորականները հարվածել են Բրյանսկ...

Ինչպես տեղեկացրել է Ուկրաինայի Գլխավոր շտաբը, երկրի պաշտպանության ուժերը խոցել են ռուսական զինանոցը Բրյանսկի մարզում։

Ուկրաինայի ԶՈւ տեղեկացմամբ՝ Բրյանսկի մարզի պահեստի տարածքում պահվում էին հրթիռահրետանային սպառազինության զինամթերքներ, այդ թվում ստացված Հյուսիսային Կորեայից, ինչպես նաեւ կառավարվող ավիացիոն ռումբեր։

«Դրանց զգալի մասը բաց երկնքի տակ էր։ Գրանցվել են պայթյուններ օբյեկտի տարածքում։ Հայտնի է տեղի իշխանությունների կողմից զինանոցի շրջանում ճանապարհները փակելու մասին։ Մարտական աշխատանքի արդյունքները ճշտվում են»,- ասված է Գլխավոր շտաբի հաղորդագրությունում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՌԴ ՊՆ-ում, հոկտեմբերի 9-ի գիշերը ռուսական շրջանների երկնքում ՀՕՊ ուժերը խփել են 47 ուկրաինական անօդաչու, ամենից շատ դրոններ խփվել են Բրյանսկի մարզում՝ 24։ Տեղի ԶԼՄ-ները եւ թելեգրամ-ալիքները գրել են, որ գիշերը շչակների ձայն է լսվել Կարաչաեւոյի շրջանում։

Ավելի ուշ ԱԻՆ-ը տեղեկացրել է «տեղական բնույթի արտակարգ դրություն մտցնելու մասին՝ կապված պայթյունավտանգ առարկաների պայթյունի հետ Բրյանսկի մարզի Կարաչաեւոյի շրջանի տարածքում», այլ մանրամասներ չեն նշվել։