Ուկրաինա է ժամանել Թրամփի անձնական հոգեւոր խո...

Ուկրաինա է ժամանել հոգեւոր հովիվ Մարկ Բերնսը՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնականն հոգեւոր խորհրդականը։ Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի գլխավոր ռաբբի Մոշե Ասմանը։ Նրա խոսքով՝ Բերնսը Ուկրաինա է եկել իր հրավերով։ Մոշե Ասմանը Բերնսին նկարագրել է որպես «ամերիկյան կրոնական եւ քաղաքական շրջանակներում հայտնի դեմք, որի ձայնն այսօր կշիռ ունի Ամերիկայի նոր ռազմավարության եւ քաղաքականության ձեւավորման գործում»: Այցի ընթացքում Բերնսն այցելել է Բուչա, Իրպեն եւ Բորոդյանկա, որպեսզի տեսնի Ուկրաինայի խաղաղ բնակչության դեմ ռուսական բանակի հանցագործությունների հետեւանքները եւ անձամբ լսի ականատեսների հիշողությունները։ «Այն, ինչ նա տեսավ, խորապես ցնցեց նրան. նա չի թաքցրել իր ցավը, վրդովմունքն ու անկեղծ կարեկցանքը: Վստահ եմ, որ այդ հույզերն ու վկայություններն անձամբ իր մոտ չի պահի: Հովիվ Բերնսը մարդ է, որը հնարավորություն ունի լսված լինել այնտեղ, որտեղ մեծ որոշումներ են կայացվում: Եվ ես հավատում եմ, որ ճշմարտության ձայնը Ուկրաինայից կփոխանցվի ԱՄՆ նոր ղեկավարությանը»,- ասել է Ուկրաինայի գլխավոր ռաբբին: