
Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը ծրագրել է հեռանալ ԱՄՆ վարչակազմից և կենտրոնանալ իր սեփական բիզնեսի վրա, հաղորդում է Middle East Eye-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Երկու աղբյուր նշել է, որ նախագահի դեսպանորդն այդ որոշումը կայացրել է Մերձավոր Արևելքում դիվանագիտական ջանքերի «խիստ ծանրաբեռնված» ժամանակացույցից հետո։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հոկտեմբերի 13-ին Կնեսետում ելույթ ունենալով, գովաբանել է Ուիթքոֆի բանակցային մասնագիտական հմտությունները։
Վերջին ամիսներին, բացի մերձավորարևելյան կարգավորման ուղղությամբ աշխատանքից, Ուիթքոֆն Ուկրաինայի հարցով բազմիցս շփվել է նաև ռուսական կողմի հետ: