Ուիթքոֆը կարող է մեկնել ՌԴ Լոնդոնում Ուկրաինա...

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթոֆն այս շաբաթ Լոնդոնում կայանալիք բանակցություններից հետո, որոնց կմասնակցեն նաև Ուկրաինայի իշխանությունների ներկայացուցիչները, կարող է մեկնել Ռուսաստան։

Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը։

Ըստ թերթի տվյալների՝ բացի Ուիթքոֆից, Լոնդոնում կայանալիք հանդիպմանն ԱՄՆ-ի կողմից սպասվում է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգի մասնակցությունը։ Խորհրդակցությունների արդյունքներով   Վաշինգտոնի, Եվրոպայի և Կիևի դիրքորոշումների համընկման դեպքում Ուիթքոֆը կարող է մեկնել Ռուսաստան։