Տղաների հիշատակն ու անձնազոհ սխրանքը մշտապես...
«Բարգավաճ Հայաստան Կուսակցության» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներն այսօր այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ծաղիկներ խոնարհելու Արցախյան քառօրյա պատերազմում քաջաբար ընկած և հայրենիքին իրենց կյանքը նվիրած զինվորների շիրիմներին:
«Տղաների հիշատակն ու անձնազոհ սխրանքը մշտապես վառ է լինելու մեր սրտերում»,- ասված է հաղորդագրությունում։