Տղամարդը խեղդելու եղանակով սպանել է կնոջը, այ...

Հոկտեմբերի 31-ին, ժամը 13:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ եղբայրը սպանել է կնոջը և փորձել ինքնասպան լինել:

Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից, մանրամասնելով, որ դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի խոհանոցի հատակին հայտնաբերել է նույն տանը բնակվող 46-ամյա կնոջ դին՝ պարանոցի շրջանում բռնության հետքերով, և վերջինիս ամուսնուն, ով դաստակների շրջանում կտրած վերքերով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասինոր ամուսինները անձնական հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցելև վերջին ամիսներին նրանց հարաբերությունները եղել են լարված:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջևորի ժամանակ տղամարդը խեղդելու եղանակով սպանել է կնոջըայնուհետև խոհանոցային դանակով կտրել իր ձեռքի երակները՝ փորձելով ինքնասպան լինել:

Կատարվել է դեպքի վայրի զննությունորի ընթացքում խոհանոցի հատակին հայտնաբերվել են արյան հետքեր և արնանման հետքերով խոհանոցային դանակորն առգրավվել էխոհանոցի սեղանին՝ գրությունՀարցաքննվել են վկաներառգրավվել են տուժողի և վերջինիս ամուսնու՝ դեպքի պահին կրած հագուստներընշանակվել են դիակի դատաբժշկականդատաբժշկականդատաքիմիական փորձաքննություններ:

Տղամարդը ձերբակալվել է՝ կնոջ սպանության կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:  Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելուօբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելուցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

ԾանուցումԵնթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով: