Ամերիկյան վարչակազմը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղ համաձայնության հասնելն այժմ կախված է Բաքվից։ Ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը։
«Թվում է, թե նա պատրաստ է ռիսկի դիմել հանուն խաղաղության», - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեում Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ ասել է ամերիկացի դիվանագետը՝ նկատի ունենալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:



