Թուրքը եկել հասել է Սյունիք, բայց մենք հելել...

Այսօր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պահանջով ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ, որի օրակարգում է հայ-ադրբեջանական սահմանին տիրող կարգավիճակը։ ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը նիստի ընթացքում նշեց՝ պետք է չէ ՌԴ-ին քննադատել և մեղադրել:«Ես անկեղծ ասած չեմ հասկանում՝ ինչի ենք հավաքվել այստեղ: Հա հասկացա՝ կարող ենք դիմել միջազգային հանրությանը, ոտնձգություններ են ՀՀ պետական սահմանին և նման որոշակի բաներ: Ես ուզում եմ ասել՝ կուրծք են ծեծում Ամերիկայի, Եվրոպայի համար, բայց ես մի բան կասեմ՝ ես հայամետ եմ, իսկ պատերազմի ժամանակ 3 անգամ հրադադար է եղել, և եթե այդ պետություններից մեկը ցանկանար, որ պատերազմը կանգնի, ապա այն կկանգներ»,- հայտարարեց պատգամավոր Միքայելյանը, հավելելով, որ այսօր հատկապես կարեւոր է ներքին համախմբվածություն եւ կայունություն։

«Մենք այսօր ասում ենք՝ թուրքը եկել հասել է Սյունիք, բայց հելել ենք ու իրար ենք քննադատում: 44 օրյա պատերազմում, մեզ որոշակի չափով օգնել է Ռուսաստանը և այսօր մենք մեր դիրքից ելնելով ոչ մի իրավունք չունենք քննադատել Ռուսաստանին, եկեք չբզբզենք, ունքի տեղը աչքն էլ հանենք»,- նշեց ԵԿՄ նախագահը:

 Նա նաև անդրադարձավ դիրքերի կահավորմանը և նշեց՝ ձնհալ է եղել և թշնամին եկել ու նստել է:

 

«Ես քաջատեղյակ եմ՝ ինչ է եղել սահմաններում: Դիրքերում ձնհալ է եղել, այսօր ադրբեջանցիներին հնարավորություն է ստեղծվել և եկել են ու նստել, իսկ գծի ուղղությամբ մարտական գործողություններ չի ընթացել, ընդամենը եկել են ու նստել: Հիմա մենք պետք է խելոք լինենք և եռակողմ հանձնաժողով ստեղծվի»,- ասաց Միքայելյանը: