Թուրքին իր հանդից քշող ամեն սյունեցի մեր առաս...

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.

«Այժմ հայոց Սյունիքը «թուրանական» ծրագրի մարմինը երկու կես արած մեր առասպելի Թուր Կեծակին է, ինչի պատճառով թշնամին այն փորձում է ջարդել, կտոր-կտոր անել և խեղել։

Թուրքին իր գյուղից, իր հանդից, իր այգուց թեկուզ մի թիզ հող չտվող և աներկբա քշող ամեն սյունեցի մեր առասպելի Սասունցի Դավիթն է, որը ջարդում է, թիզ առ թիզ մասնատում և ցրիվ է տալիս «Թուրանի» պիղծ մարմինը»։