Թուրքիայում ռազմական ուղղաթիռը վթարային վայրէ...

Ռազմական ուղղաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Թուրքիայի արևմուտքում, կա տուժած, հայտնում է TRT Haber պետական ​​հեռուստաալիքը։

«Իզմիր Չիգլիի երկրորդ հիմնական ավիաբազայից օդ բարձրանալով՝ ռազմական ուղղաթիռը վթարային վայրէջք է կատարել Ուրլայի շրջանի Բադեմլեր գյուղում՝ բաց դաշտում, ինչի հետևանքով մեկ մարդ վիրավորվել է», – հաղորդում է հեռուստաալիքը։

Ազգային պաշտպանության նախարարությունից հեռուստաալիքին հայտնել են, որ վիրավորը հոսպիտալացվել է։