Թուրքիայի Զինված ուժերի երկու ուղղաթիռներ բախվել են Թուրքիայի կենտրոնական Իսպարտա նահանգում։ Զոհվել է վեց մարդ, տեղեկացրել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։
Զոհերի մեջ է բրիգադի գեներալը, ցամաքային ուժերի ավիաուսումնարանի պետը, նշել է NTV հեռուստաալիքը։
Ավելի վաղ նահանգապետ Աբդուլլահ Էրինը տեղեկացրել էր հինգ զինվորականի զոհվելու մասին։
Ուղղաթիռներից մեկը ընկել է ավտոլցակայանի մոտ։ Պատահարի վայր են ուղարկվել հրշեջ թիմեր։ Ուղղաթիռի անկման վայրում ծագած հրդեհն արագ մարվել է։