Թուրքիայում քրդերի դեմ ռեյդեր են, կան տասնյակ...

Թուրքիայի անվտանգության ուժերը ռեյդեր են իրականացրել քրդերի դեմ։ Ինչպես հայտնել է Թուրքիայի ՆԳՆ ղեկավար Ալի Էրլիքայան X սոցիալական ցանցում, գործողությունը տեղի է ունեցել երկրի 17 նահանգներում։

Արդյունքում բերման է ենթարկվել 65 մարդ։ Նրանք կասկածվում են Քրդստանի բանվորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։

Նախարարն իր էջում տեղադրել է նաև գործողության կադրեր։