Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հավաստիացրել է, որ Անկարան կներդնի ցանկացած ավանդ անվտանգ, ազատ եւ բարգավաճ Սիրիայի կառուցման գործում։ Այս մասին նա գրել է X-ում կիրակի Դամասկոսում սիրիական նոր իշխանությոնների ղեկավար Ահմեդ աշ-Շարաայի (հայտնի է Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի մականունով) հետ կայացած բանակցություններից հետո։
«Այս այցը, որը մենք կատարել ենք երկար տարիներ անց, կլինի Սիրիայի ժողովրդի համար նոր, հուսադրող դարաշրջան տանող առաջին քայլը։ Մենք պատրաստ ենք աջակցել նրան բոլոր ոլորտներում»,- նշել է Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Թուրքիայի առաջնահերթությունները Սիրիայի հետ կապված են կայունության եւ անվտանգության ապահովման, ահաբեկչության վերացման, ազգային հաշտեցման ձեռքբերման, տնտեսական զարգացման ապահովման եւ այն պայմանների ստեղծման հետ, որոնք թույլ կտան երկիրը լքած սիրիացիներին վերադառնալ հայրենիք։ «Թուրքիան ցանկացած ավանդ կներդնի անվտանգ, ազատ, բարգավաճ Սիրիայի ստեղծման գործում»,- ընդգծել է Թուրքիայի արտգործնախարարը։