Թուրքիայում գտնվող ԱՄՆ պետքարտուղարն այցելել...

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը փետրվարի 19-ին այցելել են երկրաշարժից տուժած Հաթայ նահանգ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Արտգործնախարարներին ուղեկցել է Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը։

Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած աղետալի երկրաշարժի զոհերի թիվը փետրվարի 19-ի տվյալներով հասել է 40 հազար 689-ի: