Թուրքիայում ձերբակալվել է Ստամբուլի կենտրոնակ...

Երկուշաբթի օրը ոստիկանությունը ձերբակալել է Ստամբուլի կենտրոնական Բեշիքթաշ շրջանի ընդդիմադիր պրեֆեկտ Ռըզա Աքփոլաթին։ Այս մասին հայտնում է Anadolu-ն՝ հղում անելով Ստամբուլի գլխավոր դատախազությանը։

Նշվում է, որ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հետաքննության շրջանակներում 47 անձի, այդ թվում՝ Աքփոլաթի նկատմամբ ձերբակալության օրդեր է տվել։

«Գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ Ազիզ Աքիթի գլխավորած խումբը կազմակերպել է մրցույթներ՝ կաշառելով պրեֆեկտուրաների պրեֆեկտներին և բարձրաստիճան պաշտոնյաներին։ Հետաքննությունը սկսվել է այն բանից հետո, երբ նկատվել է, որ մրցույթները շահել են խմբի հետ կապված ընկերությունները, որոնք վերահսկվել են մոտ երեք ամիս»,- ասվում է հրապարակման մեջ։

Թաղապետը մեղադրվում է հանցավոր խմբին անդամակցելու, կոռուպցիայի, սեփականություն անօրինական կերպով ձեռք բերելու մեջ։

Գործով ներգրավված է նաև Էսենյուրտի քաղաքապետը, ով բերման է ենթարկվել դեռևս հոկտեմբերին։