Թուրքիայում ձերբակալվել է «Իսլամական պետությո...

Թուրք իրավապահները Ստամբուլում ձերբակալել են 17 անձանց, ովքեր կասկածվում են արգելված ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեջ, ևս 10-ը հետախուզման մեջ է, հայտնում է TRT Haber ​​հեռուստաալիքը։

«Ստամբուլի գլխավոր դատախազությանը կից ահաբեկչության և կազմակերպված հանցավորության հետաքննության բյուրոյի հետաքննության շրջանակներում որոշում է կայացվել կալանավորել 17 կասկածյալի: Հետախուզական տեղեկատվություն է ստացվել «Իսլամական պետությունում» նրանց ենթադրյալ գործունեության մասին», – ասվում է հեռուստաալիքի կայքում։

Նշվում է, որ Ստամբուլի ոստիկանության աշխատակիցները օպերացիա են անցկացրել և ձերբակալել 17 կասկածյալի, մնացածների համար որոնողական աշխատանքներ են տարվում։