Թուրքիայում դատարանը կալանքի տակ է թողել իրավ...

Թուրքական դատարանը երկուշաբթի իրավապաշտպան Օսման Քավալային կալանքի տակ թողնելու մասին որոշում է կայացրել, հայտնել է NTV հեռուստաալիքը։

Քավալան ձերբակալվել է 2017-ի հոկտեմբերի 18-ին Ստամբուլի օդանավակայանում։ Նույն թվականի նոյեմբերի 1-ին դատարանը որոշեց նրան կալանավորել «սահմանադրական կարգը փոխելու եւ գործող կառավարությանը հեռացնելու փորձի» համար: Թուրքիայի իշխանությունները իրավապաշտպանին համարում էին 2013-ին տեղի ունեցած բողոքի ցույցերին մասնակից։

Անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՆ-ի, Գերմանիայի, Դանիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Շվեդիայի, Կանադայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի դեսպանները կոչ են արել ազատ արձակել Քավալային, որից հետո հանրապետության նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանձնարարել է ԱԳՆ-ին դիվանագետներին «պերսոնա նոն գրատա» հայտարարել։ Ավելի ուշ այդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները հայտարարել են թուրքական ղեկավարության օրենքներն ու որոշումները հարգելու մտադրության մասին։ Դրանից հետո ճգնաժամը սպառված էր։