Վաքըֆլին կամ Վաքըֆ բնակավայրը՝ Թուրքիայի մնացած վերջին հայկական գյուղը, կանգնած է պետական բնակարանային ծրագրի շրջանակներում օտարման վտանգի առաջ։ Bianet-ը գրում է, որ Հաթայի Սամանդաղ թաղամասում գտնվող գյուղն ընդգրկվել է Բնակարանային զարգացման մարմնի (TOKİ) կազմում. 2023թ-ի զարգացման լայնածավալ ծրագիր՝ ուղղված 2018 թվականի փետրվարյան ավերիչ երկրաշարժերից տուժած բնակավայրերին։ Ծրագիրը, որը ներառում է 1353 բնակարանային միավորների կառուցում, ընդգրկում է Վաքըֆի որոշ հատվածներ, ներառյալ բնակելի տարածքները, գյուղատնտեսական հողերը և գանձապետական սեփականություն հանդիսացող գույքը: Բնակիչները մտահոգված են օտարման հեռանկարով, մտավախություն ունենալով, որ ծրագիրը կվնասի գյուղի պատմամշակութային ժառանգությանը: Շատերը մտահոգված են, որ Վաքըֆը կարող է կորցնել Թուրքիայի վերջին հայկական գյուղի իր ուրույն կարգավիճակը:
Բերչ Քարթուն գյուղի գյուղապետը մեկնաբանել է իրավիճակը՝ նշելով, որ գյուղի ճակատագիրը պարզ կդառնա Հաթայի նահանգապետ Մուստաֆա Մասաթլիի հետ հանդիպումից հետո։ Նա նշեց, որ գյուղացիները մտահոգված և վրդովված են ծրագրի հնարավոր հետևանքներից: