Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում կրկին երկրա...

Թուրքիայի կենտրոնական հատվածում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Անադոլու գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին։

Ինչպես հաղորդվում է, 4,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշ նահանգի Գյոքսուն քաղաքից 21 կմ արևմուտք, օջախը՝ 10 կմ խորության վրա։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 15։31-ին։

Երկրաշարժի հետևանքով տուժածների ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։