Թուրքիայի պաշտպանության նախարարը կարծում է, ո...

Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Իսրայելն ունակ է հարձակում իրականացնել հանրապետության վրա։

«Կարծում եմ, որ մեր նախագահը իրավացի է (խոսելով իսրայելական հարձակման սպառնալիքի մասին)։ Եթե նման ռիսկեր չտեսներ, կխոսե՞ր դրանց մասին։ Իսրայելը, անշուշտ, ունակ է հարձակվելու»,- ասել է Գյուլերը TV100- ի եթերում:

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բազմիցս նշել է, որ իսրայելական կողմի գործողությունները տարածաշրջանում, ի վերջո, ուղղված են Թուրքիային և նրա տարածքին՝ որպես «հզոր Իսրայելի» նախագծի իրագործման մաս։

Յաշար Գյուլերը նաև նշել է, որ հանրապետությունը «միշտ պետք է պատրաստ լինի պատերազմի»։

«Երրորդ համաշխարհային պատերազմը կարող է հանկարծակի բռնկվել։ Մենք պատերազմ չենք ուզում, բայց միշտ պետք է պատրաստ լինենք դրան»,- հավելել է Թուրքիայի պաշտպանության նախարարը։