Թուրքիայի նախագահը լիրայի անկման համար մեղադր...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լիրայի անկման համար մեղադրել է արտաքին ուժերին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ տոկոսադրույքը նվազեցնելու քաղաքականությունը շարունակվելու է:

 «Կան օտարերկրյա գործակալներ, նրանք հարձակվում են մեզ վրա, փորձում են վարկաբեկել մեր ազատագրական տնտեսական պատերազմը, բայց ինչ էլ անեն, մենք մեր տնտեսական ծրագրից չենք հրաժարվի: Այն ուղղված է արտադրության եւ զբաղվածության աճին», - ասել է Էրդողանը ՝ ելույթ ունենալով Իզմիրում: