Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ին եւ անդամակցության հայտ է ներկայացրել դաշինքի 16-րդ գագաթաժողովից առաջ։ Բայց առայժմ նա ստիպված է թաղել այդ գաղափարը։
Նախկին դիվանագետ եւ Թուրքիայի «Քարնեգիի հիմնադրամի» արտաքին քաղաքականության գծով փորձագետ Սինան Ուլգենը BILD-ին ասել է, որ Թուրքիայի անդամակցությանը ԲՐԻԿՍ-ին խոչընդոտում է Հնդկաստանը։ Պատճառը Անկարայի լավ հարաբերություններն են Հնդկաստանի թշնամի Պակիստանի հետ։
Ուլգենի կարծիքով՝ Էրդողանը ցանկանում է լինել Վլադիմիր Պուտինի հետ դաշինքում՝ Թուրքիայի «ռազմավարական ինքնավարությունն» ամրացնելու համար։ Բացի այդ, նա հիասթափված է ԵՄ-ից։ Եվս մեկ պատճառ է «քաղաքական հեղինակությունը». Էրդողանը ցանկանում է ցույց տալ, որ «կարող է միաժամանակ նստել ՆԱՏՕ եւ ԲՐԻԿՍ աթոռներին»։ Նա իրեն համարում է «միջնորդ» միջազգային ասպարեզում։
Քննադատներն ասում են, որ Էրդողանը նման միջոցներով Թուրքիան քշել է արտաքին քաղաքական մեկուսացման մեջ։