Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչը խոստանու...

Թուրքիայի խորհրդարանի ներկայացուցիչը խոստանում է «մինչեւ վերջ աջակցություն» «Արեւմտյան Ադրբեջան վերադարձի» հարցում։ Հիշեցնենք, որ «արեւմտյան Ադբեջան» ասելով նկատի ունեն... Հայաստանը։

«Արեւմտյան ադրբեջանցիները ցանկանում են վերադառնալ իրենց տուն։ Թուրքիան մինչեւ վերջ կաջակցի նրանց հայրնեիք վերադարձի կոչին։ Դա ընդհանուր պայքար է բոլորի համար, ով հավատում է արդարությանը»,- ասել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Թուրքիա-Ադրբեջան բարեկամության միջխորհրդարանական խմբի ղեկավար Շամիլ Այրըմը պանելային նիստում, «Արեւմտյան Ադրբեջանի համայնքի» կազմակերպված վերադարձի իրավունքի» II միջազգային կոնֆերանսի շրջանակում։

Ադրբեջանի՝ Արեւմտյան Ադրբեջան վերադառնալու կոչերը տարածքային պահանջներ չեն պարունակում։ Սակայն Ադրբեջանի եւ Թուրքիայի տարածքների պահանջներն արտացոլված են Հայաստանի սահմանադրությունում։ Թուրքիան, ինչպես եւ Ադրբեջանը, պահանջում են բացառել այդ կետերը»,- տեղեկացրել է թուրք խորհրդարանականը։ Թե ինչու է այդ դեպքում Հայաստանի տարածքը մատուցվում որպես «արեւմտյան Ադրբեջան», Այրըմը, բնականաբար, չի նշում։