Թուրքիայի հարավում գտնվող Հաթայ նահանգի մետալուրգիական գործարանում պայթյուն է որոտացել, ավելի քան 10 մարդ վիրավորվել է, հաղորդում է Haberglobal հեռուստաալիքը։
«Իսքենդերունի թաղամասում գտնվող մետալուրգիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժել է 13 բանվոր», – հաղորդում է հեռուստաալիքը։
Հաղորդվում է, որ դատախազությունը պայթյունի փաստով հետաքննություն է սկսել։ Պայթյունի պահը ֆիքսել է հսկողության տեսախցիկը։



