Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարնե...

Ստամբուլում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Յաշար Գյուլերը և Զաքիր Հասանովը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկու երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական և ռազմակրթական ոլորտներում համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները։

Կողմերը մանրամասն մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցերի շուրջ։

Հանդիպման ավարտին ստորագրվել է «Փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման մասին փոխըմբռնման հուշագիր»։