Թուրքիայի և Ադրբեջանի նախագահները հանդիպել են

Թուրքիայի նախագահի նստավայրում  տեղի է ունեցել Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է Թուրքիայի նախագահականը:

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ քննարկված հարցերի վերաբերյալ դեռևս մանրամասներ չեն նշվում: Իլհամ Ալիևը Թուրքիա է ժամանել  մեկօրյա այցով: