Թուրքիայի Հանրապետությունը կարող է բացել սահմանը Հայաստանի հետ այս երկրի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումից հետո։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։
«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը շարունակվում է: Մենք պետք է պատրաստենք մեր սցենարը դրա դրական ավարտի դեպքում, և այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Եթե կարգավորման գործընթացը ավարտվի, մենք կակտիվացնենք դրական սցենարը, այսինքն՝ մենք կարող ենք բացել մեր սահմանը»,-ասել է թուրք նախարարը Sabah թերթին։
Հուլիսի 30-ին Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչը և Ռուբեն Ռուբինյանը երկու երկրների սահմանին հանդիպել են՝ հաստատելով առանց նախապայմանների երկկողմ հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակելու մտադրությունը։