Թուրքիան ողջունում է Իրանում Ադրբեջանի դեսպան...

Թուրքիան ողջունում է Իրանում Ադրբեջանի դեսպանատան աշխատանքի վերսկսումը։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ն։

«Մենք կարևորում ենք Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների կարգավորումը և դիվանագիտական ​​հարաբերությունների նորմալ մակարդակի վերականգնումը տարածաշրջանում համագործակցության և կայունության ոգու համար», - ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

2024 թվականի հուլիսի 15-ին Իրանում Ադրբեջանի դեսպանությունը վերսկսել է իր գործունեությունը։