Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Գյուլերը նշել է, որ Թուրքիան ողջունում է Ադրբեջանի ու Հայաստանի միջև մնայուն խաղաղության հաստատման ուղղությամբ վերջերս արված քայլերը ու հավելել, որ դա կարևոր հնարավորություն է Կովկասի տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարօրության զարգացման համար։
Թուրքիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է, որ Թուրքիան պատրաստ է հնարավորինս մեծ ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության և անդորրի շարունակականության ապահովման գործում։



