
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման գործընթացին. այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդակցությունների բաժնի հաղորդագրությունում:
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացում առաջընթացի կապակցությամբ:
Նա ընդգծել է, որ Թուրքիան Ադրբեջանին դիտարկում է որպես Հարավային Կովկասում խաղաղության ճարտարապետ և ուշադիր շարունակում է հետել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացին: