Թուրքիան ծրագրում է խոշոր ցամաքային ռազմական...

Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային ռազմական գործողություն իրականացնել Հյուսիսային Իրաքում երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալների դեմ, գրում է Hürriyet թերթը, որի համաձայն համապատասխան պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրանի կենտրոնական և տեղական իշխանությունների հետ։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ Անկարան ակնկալում է ամռանը լուծել Իրաքի հետ սահմանի անվտանգության հարցը։ Նրա խոսքով, թուրքական կողմը ձգտում է նաեւ Սիրիայում 30-40 կմ խորությամբ անվտանգության միջանցք ստեղծել։

«Առաջին հերթին լայնածավալ ցամաքային գործողություն կիրականացվի այն տարածաշրջանում, որտեղ իրականացվել է «Claw-Lock» գործողությունը: Գործողությունից առաջ պայմանավորվածություն է ձեռք բերվել Իրաքի կենտրոնական վարչակազմի և Բարզանիների ընտանիքի կողմից վերահսկվող Էրբիլի վարչակազմի հետ»,- գրում է կառավարական շրջանակներին մոտ գբտնվող սյունակագիր Աբդուլքադիր Սելվին:

Հրատարակությունը պարզաբանում է, որ Անկարան ակնկալում է օգտագործել այս գործողությունը՝ ահաբեկիչներից «փակելու» Իրաքի հետ սահմանի 378 կիլոմետրը։

Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ զինված հակամարտությունը Թուրքիայում սկսվել է 1984 թվականին և վերսկսվել 2015 թվականին։ Հյուսիսային Իրաքում կան PKK-ի բազաներ, որոնց դեմ Թուրքիայի զինված ուժերը օդային և ցամաքային գործողություններ են իրականացնում։ Թուրքական զորքերի ներկայությունը Մոսուլից հյուսիս-արևելք գտնվող Զլիկան ճամբարում վիճաբանության առարկա է դարձել Բաղդադի և Անկարայի միջև: