Թուրքիան պատրաստ է միջնորդ դառնալ Ռուսաստանի...

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել, որ Անկարան պատրաստ է միջնորդի դեր ստանձնել ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Այդ մասին նա հայտնել է Թուրքմենստանից վերադառնալիս, որտեղ մասնակցում էր Աշխաբադում գումարված Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) գագաթնաժողովին, փոխանցում է ermenihaber-ը։

«Մենք տարածաշրջանում անվտանգության և խաղաղության կողմնակից ենք,  մանավանդ երբ հարցը վերաբերում է ղրիմյան թյուրքերին: Մենք բազմիցս այդ հարցը քննարկել ենք Ռուսաստանի և հատկապես նախագահ Պուտինի հետ»,-ասել է Էրդողանը՝ ավելացնելով, որ Թուրքիան կարող է միջնորդի դեր ստանձնել և բանակցություններ անցկացնել Ուկրաինայի, ու Ռուսաստանի հետ:

Նա նաև նշել է, որ Թուրքիան ցանկանում է մասնակցել ռուս-ուկրաինական հարաբերությունների կարգավորման հարցին: