
Թուրքիայի նախագահի հասարակության հետ կապերի վարչությունը պաշտոնական հայտարարությամբ հերքել է հայ–թուրքական սահմանի բացման մասին որոշ լրատվամիջոցների հրապարակումները։
Պաշտոնական հայտարարության մեջ նշվել է, որ հայ–թուրքական պաշտոնապես փակ սահմանով զուտ Սիրիա մարդասիրական օգնություն տեղափոխող բեռնատարներ են մտել Թուրքիա եւ ճանապարհը շարունակել Սիրիա, այնուհետ վերադառնալու են նույն երթուղով Հայաստան։
Նշվել է, որ նմանատիպ դեպք եղել է նաեւ 2023 թվականի փետրվարին, երբ Թուրքիայի Մալաթիայի երկրաշարժից հետո հայկական բեռնատարները կրկին Մարգարայի կամուրջով մարդասիրական օգնություն են հասցրել աղետի գոտի։