
Անկարան հույս ունի, որ Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը կստեղծվի հնարավորինս շուտ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Մենք տեսնում ենք, որ հաստատված է հրադադար: Հույս ունենք, որ հնարավորինս կարճ ժամանակահատվածում մոնիտորինգի համատեղ կենտրոնը կստեղծվի»,- ասել է Չավուշօղլուն:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական մշտադիտարկման կենտրոնն իր աշխատանքները կսկսի հունվարից: Դեկտեմբերի 1-ին ավարտվել են Ադրբեջանի տարածքում թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնի ստեղծման տեխնիկական մանրամասների շուրջ բանակցությունները, Թուրքիայի և Ռուսաստանի միջև, կնքվել է համաձայնագիր: