ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է խոսել եվրոպացիների հետ և նույնիսկ հրավիրում է նրանց Մոսկվա։
Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն այս առիթով երկու անգամ է արտահայտվել։ Նախ Վարշավա կատարած այցի ընթացքում նա ասել է, որ բաց է նման հնարավորության համար։
«Մոսկվա մեկնելու հրավերը մերժելը միանգամայն սխալ ուղերձ կլիներ։ Մենք պետք է խոսենք. ի վերջո արդյունքի հասնում են միայն երկխոսության միջոցով։
Եթե բանակցությունները կայանան, մեկ բան պետք է հստակ լինի՝ հրադադարը պետք է լինի դրանց անբաժանելի մասը։ Չի կարելի կրակել ու միաժամանակ ձևացնել, թե պատրաստ ես բանակցությունների։ [...] Բավական է տեսնել, թե ինչպես է Ռուսաստանը պատերազմ վարում Ուկրաինայում, որպեսզի համոզվես՝ գրեթե ոչինչ չի վկայում, որ նախագահ Պուտինն իսկապես պատրաստ է բանակցությունների։ [...] Ինքնին հասկանալի է նաև, որ Մոսկվան դրա համար նախընտրելի վայր չէ»,— նշել է նա, փոխանցում է Bild-ը։



