Թուրքիան մտադիր է սկսել երկրորդ եւ երրորդ ատոմային էլեկտրակայանների կառուցումը՝ «Ռոսատոմ» պետական կորպորացիայի կողմից կառուցվող «Ակկույու» ԱԷԿ-ից հետո։Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
«Մենք նախատեսում ենք «Ակկույու» ԱԷԿ-ի առաջին բլոկը շահագործման հանձնել 2023 թվականին։ Դրանից հետո մենք կսկսենք երկրորդ եւ նույնիսկ երրորդ ԱԷԿ-ի կառուցումը։ Մենք ձգտում ենք մեր երկիրն ապահովել ատոմային էներգիայով»,-նշել է նա։



