Ինչպես հայտնում է թուրքական Milliyet-ը՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն խոսել է Թուրքիայի երկինքը ՌԴ–ի համար փակելու հետ կապված հարցերի շուրջ։ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Թուրքիայի երկինքը բաց է մնալու եւ դա ունի թե ռազմավարական, թե հումանիտար նշանակություն։



