Թուրքիան հերքում է Ուկրաինային կասետային զինա...

Թուրքիայից Ուկրաինա ամերիկյան նմուշի կասետային զինամթերքի մատակարարումների մասին հաղորդագրություններն ապատեղեկատվություն են, որոնք ուղղված են՝ խաթարելու հաշտությանն ուղղված Անկարայի ջանքերը: Այդ մասին «РИА Новости» գործակալությանը հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմից մի աղբյուր։

«Դուք մեզնից խնդրում եք մեկնաբանել ապատեղեկատվությունը: Մի՞թե չեք տեսնում, որ Թուրքիան միակ երկիրն է, որն աշխատում է խաղաղության հաստատման ուղղությամբ: Նախագահ Էրդողանը միակ ղեկավարն է, որը կարող է խոսել երկու առաջնորդների հետ, որին վստահում են: Նման տեղեկատվությունը ծառայում է նրանց շահերին, ովքեր ցանկանում են խաթարել խաղաղ կարգավորման մեր ջանքերը», - հայտարարել է գործակալության զրուցակիցը։