Թուրքիան հերքել է ռուսական C-400-ների գնումից...

Գերմանական Bild լրատվամիջոցը երեկոյան հայտնել էր, որ Թուրքիայի նախագահը որոշել է հրաժարվել ռուսական Ս-400 համակարգեր գնելու գործարքից։ Այս հրապարակմանն ավելի ուշ արձագանքել է Թուրքիայի նախագահի խոսնակն ու հերքել տեղեկությունը․

«Ձեր աղբյուրները սխալվել են։ Ճշտեք դա ինձնից՝ Ս-400 համակարգեր պատվիրելը ավարտված գործարք է»,- իր թվիթերյան էջում լրատվամիջոցի հրապարակմանն արձագանքել է Թուրքիայի նախագահի հաղորդակցության դեպարտամենտի ղեկավարը։