Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կար...

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Թուրքիայի անսպասելի առաջարկը համահունչ է Հռոմում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված կոչին՝ բացելու սահմանները դեպի ծով ելք չունեցող Հայաստանի հետ:

Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյայի: «Թուրքիան հույս ունի, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը կօգնեն Անկարային բարելավել Վաշինգտոնի հետ հարաբերությունները, որոնք լարվել են ռուսական ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով»,- նշել է աղբյուրի զրուցակիցը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն նախօրեին հայտարարել էր, որ Անկարան կաշխատի Երևանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ «Մենք փոխադարձ հատուկ ներկայացուցիչներ կնշանակենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման քայլերի շրջանակում»,- ասել էր Չավուշօղլուն: