Ուկրաինան և Թուրքիան հինգշաբթի օրը Թուրքիայի առաջնորդ Ռեջեփ Էրդողանի Կիև կատարելիք այցի ընթացքում ստորագրելու են ազատ առևտրի համաձայնագիր։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեդ Մուշը։
Առևտրի նախարարության ղեկավարն ընդգծել է, որ համաձայնագրի ստորագրումը «կարևոր քայլ է երկու պետությունների միջև 10 միլիարդ ապրանքաշրջանառության հասնելու ուղղությամբ»։
Մուշը նաև նշել է, որ Կիևի հետ ազատ առևտրի համաձայնագիրը «ավելի քան 10 տարվա բանակցությունների արդյունք է»՝ այս փաստաթուղթը պատրաստելու համար։ Նախարարը մանրամասներ չի հայտնել պայմանագրի պայմանների մասին։
Խոսելով Թուրքիայի արտաքին առեւտրի ցուցանիշների մասին՝ գերատեսչության ղեկավարն ասել է, որ «այս տարվա հունվարին ներմուծման ամենամեծ ծավալը գրանցվել է Ռուսաստանից»։ 2021 թվականի հունվարի համեմատ աճը կազմել է 149,8%՝ հասնելով 4,56 մլրդ դոլարի, ԱՄՆ-ից ներմուծումը նախորդ տարվա հունվարի համեմատ աճել է 328%-ով, սակայն դրամական արտահայտությամբ կազմել է 3,1 մլրդ դոլար։



