Թուրքիայի եւ Սիրիայի զինված ուժերը լայնածավալ ռազմական գործողություն կանցկացնեն Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քուրդ զինյալների դեմ, եթե Արեւմուտքը «նոր պահանջներ» դնի, գրում է թուրքական կառավարամետ Hürriyet թերթը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի ասել է, որ Անկարան վերջնագիր է ներկայացրել Սիրիայում գտնվող Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) քուրդ զինյալներին, եթե կոչերն անտեսվեն, ռազմական գործողությունը կարող է հրատապ դառնալ։
«Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զգուշացրել է. եթե PKK-YPG-ն վայր չդնի զենքը, շարունակի պնդել Սիրիայում այլ վարչակազմի վրա, եւ եթե արեւմտյան երկրներն այս ուղղությամբ պահանջներ ներկայացնեն, ապա սիրիական պետության հետ լայնածավալ ռազմական գործողությունն անխուսափելի կլինի»,- գրել է պարբերականը։
Թերթը, սակայն, չի նշել, թե Արեւմուտքի ինչ պահանջների մասին է խոսքը։
Ըստ թերթի՝ Անկարան ջանքեր է գործադրել Սիրիայում ոչ այն բանի համար, որ «PKK-YPG-ն շարունակի իր գոյությունը։
«Այժմ Անկարան իրականացնում է А պլանը, բայց սեղանին է նաեւ պլան В-ն»,- նշել է պարբերականը։