
Թուրքիան և Հնդկաստանը Ռուսաստանի համար շատ կարևոր գործընկեր պետություններ են: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Սրանք շփումներ են և՛ Թուրքիայի նախագահի, և՛ Հնդկաստանի վարչապետի հետ։ Դրանք մեզ համար շատ կարևոր երկրներ են, գործընկեր երկրներ», - ասել է Պեսկովը «Ռոսիա 1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին։
Ավելի վաղ Չինաստանում Շանհայի համագործակցության կազմակերպության շրջանակներում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպումներ էր ունեցել ինչպես Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, այնպես էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։